Logo

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել սեպտեմբերին

17:38 / 09.10.2023Ֆուտբոլ
Տիգրան Բարսեղյան-2023

Հայաստանի հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության՝ սեպտեմբերի լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լավագույնն է ճանաչվել հայ ֆուտբոլիստի առաջին գոլը «Պոդբրեզովայի» դեմ հաղթական խաղում (3-2), որում նա դարձել էր դուբլի հեղինակ։

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը 8 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա