Հայաստանի հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը գոլով ու գոլային փոխանցումով է աչքի ընկել «Ժիլինայի» դեմ Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի խաղում:
42-րդ րոպեին հայ կիսապաշտպանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը խոցել ու խաղի հաշիվը բացել է Դավիդ Ստրելեցը, իսկ 47-րդ րոպեին «Սլովանի» առավելությունը կրկնապատկել է Տիգրան Բարսեղյանը:
88-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվել է՝ իր տեղը զիջելով Շարանի Զուբերուին:
Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը 6 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: