Սլովակիայի առաջնության 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանն» արտագնա խաղում մրցել է «Ռուժոմբերոկի» հետ ու հաղթել 1-0 հաշվով։
Խաղի միակ գոլն ավելացված ժամանակում խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
7 տուրերում 18 միավոր վաստակած «Սլովանն» առաջին տեղում է։ Առաջնությունում թիմի հաջորդ մրցակիցը «Դունայսկա Ստրեդան» է։
2022/23 մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Սլովանը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցներից է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ H խմբում ընդգրկվել են նաև շվեյցարական «Բազելը» և լիտվական «Ժալգիրիսը»:
Սլովակիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ռուժեմբորոկ» - «Սլովան»` 0-1
Տիգրան Բարսեղյան, 90+1


