Եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության վերջին տուրում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:
«Ռուժոմբերոկի» դեմ տնային խաղում չեմպիոն «Սլովանի» 30-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1: «Սլովանը» հաղթել է 5-1 հաշվով:
Բարսեղյանն առաջնության ավարտել է 13 գոլով և 11 գոլային փոխանցումով: Երկու ցուցանիշներով էլ լավագույնն էր Սլովակիայի ավարտված առաջնությունում:
«Սլովանը» 73 միավորով է ավարտել մրցաշրջանը:
Սլովակիայի առաջնություն, չեմպիոնական փուլ, 10-րդ տուր
«Սլովան» - «Ռուժոմբերոկ»՝ 5-1
Գուրամ Կաշիա, 21, Դավիդ Ստրելեց, 24, Տիգրան Բարսեղյան, 40, Մարկո Տոլիչ, 61, Ջարոմիր Զմրհալ, 90 - Օլիվեր Լյութերան, 30