Logo

Տիգրան Բարսեղյանի դուբլը կամային հաղթանակ է պարգևել «Սլովանին»

10:38 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Տիգրան Բարսեղյանը հաղթական դուբլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 7-րդ տուրում:

«Դունայսկա Ստրեդայի» դեմ արտագնա խաղում Բրատիսլավայի «Սլովանի» եզրային հարձակվողը 56-րդ րոպեին խփել է պատասխան գոլը, իսկ 89-րդ րոպեին 11-մետրանոցից հաղթանակ է կորզել գործող չեմպիոնի համար` 2-1:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Սլովանը» 15 միավորով առաջատարն է, «Դունայսկա Ստրեդան» 7 միավորով երրորդն է:

Սլովակիայի առաջնություն, 7-րդ տուր

«Դունայսկա Ստրեդա» - «Սլովան Բրատիսլավա»` 1-2

Գուրամ Կաշիա, 48 (ինքնագոլ) - Տիգրան Բարսեղյան, 56, 89 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ