Logo

Տիգրան Ավանեսյանը փոխել է ակումբը

20:34 / 14.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը փոխել է ակումբն ու տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող Տուլայի «Արսենալ», հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։

Transfermarkt-ը գրում է, որ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 հունիսի 30-ը, իսկ «Արսենալը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 70 հազար եվրո։

Ավանեսյանը 2022թ. հուլիսից հանդես էր գալիս Կալինինգրադի «Բալթիկայում»։ Երիտասարդ կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայի թիմի դեմ 2024թ. մարտին կայացած ընկերական հանդիպմանը (1-2)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ