Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է դստեր ծննդյան մասին:
31-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է լուսանար, որտեղ իր, կնոջ և փոքրիկի ձեռքերն են:
«Բարի գալուստ աշխարհ, մեր փոքրիկ Էլի: Մենք շատ ենք սիրում քեզ»,- իր էջում գրել է Բելգիայի հավաքականի նախկին դարպասապահը:
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան և Միշել Գերցիգը պաշտոնապես ամուսնացել էին նախորդ տարի: Նրանք ունեն ևս երկու զավակ՝ 8-ամյա Ադրիանան և 6-ամյա Նիկոլասը:

-17.jpg)
