Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վիրահատվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա բելգիացին նախօրեին մարզման ժամանակ աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք էր ստացել:
Վիրաբուժական միջամտությունը բարեհաջող է անցել: Առաջիկայում ֆուտբոլիստը կսկսի վերականգնողական փուլը: Ամբողջական վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 2 ամիս:
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան չի խաղում նախորդ տարվա օգոստոսից: Բելգիայի հավաքականի նախկին դարպասապահն ամռանը ծնկի ծանր վնասվածք էր ստացել և վիրահատվել էր:

-1.jpg)
