Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան 2023/24 մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել է ակումբի մեկնարկային կազմում և կմասնակցի իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի` «Կադիսի» դեմ տնային հանդիպմանը։
Բելգիացի դարպասապահը դեռ 2023 թ. օգոստոսին ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք ստացավ և վիրահատվեց։ 31-ամյա ֆուտբոլիստն ապաքինվելուց հետո այս տարվա մարտի 20-ին կրկին վիրահատվեց աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածքի պատճառով։ Ըստ տեղեկությունների` Կուրտուան պետք է բաց թողներ երկու ամիս, սակայն նրա ապաքինումը տևեց նախատեսվածից արագ։
«Ռեալ» - «Կադիս» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:15-ին և կլինի «Fast Sports»-ի ուղիղ եթերում։