Logo

Տիբո Կուրտուան պատրաստ է վերադառնալ Բելգիայի հավաքական

15:58 / 23.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Բելգիայի ազգային հավաքական.

«Կարոտել եմ Բելգիայի հավաքականում խաղալը։ 1,5 տարի է անցել, և այժմ պատրաստ եմ վերադառնալ հավաքական»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Տիբո Կուրտուան տարաձայնություններ ուներ Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։ Դարպասապահը 2023 թ. հունիսին անսպասելի հեռացել էր հավաքականի ճամբարից ու չէր մասնակցել Էստոնիայի թիմի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի հանդիպմանը։

Հետագայում Կուրտուան դուրս էր մնացել նաև հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակից։

Կուրտուան ազգային թիմում վերջին հանդիպմանը մասնակցել է 2023 թ. հունիսի 17-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա