Logo

Տիբո Կուրտուա. «Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին»

10:14 / 19.06.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Չաբի Ալոնսոյի ոճին:

«Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում:

Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ավտոմատ ենք անում:

Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» ոչ-ոքի (1-1) էր գրանցել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ