Logo

Կուրտուան կարող է բաց թողնել «Էլ-Կլասիկոն»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:21 / 13.10.2022ՍՊՈՐՏ
Տիբո Կուրտուա-Բարսելոնա

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ​​կարող է բաց թողնել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը։

Marca-ի տեղեկություններով, մադրիդցիների հիմնական դարպասապահը հոկտեմբերի 13-ին չի մարզվել թիմի հետ, քանի որ դեռ ցավեր ունի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուրտուան առաջիկա «Էլ-Կլասիկոյում» կպաշտպանի «Ռեալի» դարպասը, սակայն այժմ բելգիացու մասնակցությունը խաղին մեծ հարցականի տակ է։

Ամենայն հավանականությամբ, բոլոր մրցաշարերում 5-րդ խաղում անընդմեջ «Արքայական ակումբի» դարպասը կպաշտպանի ուկրաինացի Անդրեյ Լունինը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:15-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ