Logo

Տիբո Կուրտուան՝ Լև Յաշինի անվան մրցանակի դափնեկիր (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:33 / 17.10.2022ՍՊՈՐՏ
Տիբո Կուրտուա

France Football-ը Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչ Տիբո Կուրտուային ճանաչեց տարվա լավագույն դարպասապահ:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ բելգիացին ստացավ ռուս լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակը:

30-ամյա դարպասապահը նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 52 հանդիպում, որոնցից 22-ում անառիկ էր պահել դարպասը: Կուրտուան «Ռեալի» կազմում հաղթել էր Իսպանիայի Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում՝ անգլիական «Լիվերպուլի» դեմ եզրափակիչի խաղում (1-0) կատարելով 9 սեյվ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դինամոյի» ու ԽՍՀՄ հավաքականի լեգենդ Լև Յաշինը պատմության միակ դարպասապահն է, որն արժանացել է «Ոսկե գնդակին»։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը ցուցադրվում է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Տիբո Կուրտուա-22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ