Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի կիսապաշտպան Տիագու Դանտաշը վարձավճարով տեղափոխվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմար», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
2022/23 մրցաշրջանը Դանտաշը վարձավճարով անցկացրել է հունական ՊԱՕԿ-ում և 35 խաղում դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո: