Logo

Տիագո Սիլվայի վնասվածքի լրջության աստիճանը

16:10 / 28.02.2023Ֆուտբոլ
Տիագո Սիլվա

Անգլիական «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան շարքից դուրս է մնացել 6 շաբաթով։ Ախտորոշվել է ծնկի վնասվածք, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

38-ամյա ֆուտբոլիստը չէր կարողացել շարունակել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ԱՊԼ-ի 25-րդ տուրի հանդիպումն (0-2) ու փոխարինվել էր 20-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի պաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրած 27 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ