Բրազիլաիան «Ֆլումինենսեն» պաշտոնապես ներկայացրել է Լոնդոնի «Չելսիի», իտալական «Միլանի» ու Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Տիագո Սիլվային։
Լեգենդար «Մարականա» ստադիոնում կայացած ֆուրբոլիստի շնորհանդեսին ներկա է եղել ավելի քան 55 հազար հանդիսական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Globo Esporte-ն գրում է, որ Բրազիլիայի համար սա ռեկորդային ցուցանիշ է։ Երկրում երբեք որևէ ֆուտբոլիստի շնորհանդեսին ներկա չի եղել այդքան երկրպագու։
39-ամյա Տիագո Սիլվան «Չելսիի» հետ պայմանագրի ավարտվելուց հետո որոշել է 15 տարի անց վերադառնալ «Ֆլումինենսե», որի կազմում հանդես է եկել 2006-09 թթ. և 97 խաղում խփել է 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։