Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան կվերադառնա Բրազիլիա և պայմանագիր կկնքի «Ֆլումինենսեի» հետ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել։ 39-ամյա ֆուտբոլիստը համաձայնագիրը կստորագրի հաջորդ շաբաթներին։
Ավել վաղ վետերան ֆուտբոլիստը հայտնել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է «Չելսիից»։ Ֆուտբոլիստի ու ակումբի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։
Սիլվան լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից և 151 խաղում խփել է 9 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։