Թուրինի «Յուվենտուսի» ու «Բոլոնիայի» նախկին գլխավոր մարզիչ Տիագո Մոտան կարող է գլխավորել «Ռեալ Սոսյեդադը», հաղորդում է Մատեո Մորետոն:
Սան Սեբաստիանը ներկայացնող թիմը մտադիր է հեռացնել ներկայիս գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոյին: Նա «Ռեալ Սոսյեդադը» գլխավորել է 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այժմ «Ռեալ Սոսյեդադը» Լա լիգայում 19-րդ տեղում է:
Իսպանական ակումբն արդեն կապ է հաստատել Տիագո Մոտայի հետ՝ ակումբը գլխավորելու շուրջ բանակցություններ վարելու համար:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


