Տիագո Մոտան հեռացել է «Բոլոնիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, գրում է ակումբի պաշտոնական կայքը։
41-ամյա մասնագետն այսօր` մայիսի 23-ին, ակումբի ղեկավարությանը հայտնել է իր որոշման մասին, որն ընդունվել է առանց առարկումների։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մոտան 2024/25 մրցաշրջանից գլխավորելու է Թուրինի «Յուվենտուսը»։ Երիտասարդ մասնագետը 3 տարվա պայմանագիր կկնքի «Բյանկոներիի» հետ։
Մոտան «Բոլոնիան» մարզում էր 2022 թ. սեպտեմբերից։ «Ռոսոբլուն» նրա գլխավորությամբ 75 խաղում տարել է 35 հաղթանակ, գրանցել 23 ոչ-ոքի, կրել 17 պարտություն։ Ակումբն Ա սերիայի 2023/24 մրցաշրջանի վերջին տուրից առաջ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Բոլոնիան» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու է 60 տարվա դադարից հետո։