Logo

Տիագո Մոտա. «Մենք անդունդում ենք»

16:29 / 27.02.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչից դուրս մնալը:

«Ես ամաչում էի մեր խաղի համար: Հուսով եմ, որ իմ ֆուտբոլիստները նույնպես ամոթ էին զգում:

Մենք կարող ենք սխալվել, բայց ոչ գործի նկատմամբ վերաբերմունքի և խաղի հարցում: Ես ինքս սխալվեցի, երբ ստիպեցի ֆուտբոլիստներին գիտակցել «Յուվեի» խաղաշապիկը հագնելու պատասխանատվությունը: Ես մեղավոր եմ այս ամենի համար, մենք անդունդում ենք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է TuttoMercatoWeb-ը:

«Յուվենտուսն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 49 միավոր և 4-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ