Logo

Տիագո Ալկանտարան հունվարին կվերադառնա «Բարսելոնա»

16:55 / 28.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան 2025 թ. հունվարին կվերսկսի աշխատանքը «Բարսելոնայում»։

Mundo Deportivo-ն գրում է, որ 33-ամյա մասնագետը կարիերան ավարտելուց հետո հարկային խնդիրներից խուսափելու համար ստիպված է մինչև տարեվերջ մնալ Մեծ Բրիտանիայում։ Նա «Բլաուգրանայում» աշխատանքի պաշտոնապես կարող է անցնել միայն հունվարի 1-ից։ Այժմ նա ակումբի գործունեությանը հետևում է հեռավար։

Հիշեցնենք, ու Տիագոն 2024 թ. հուլիսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Նա 2020 թ. սետպեմբերից հանդես էր գալիս «Լիվերպուլում»։ Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, ակումբի համակարգում եղել է 2005-2013 թթ., այնուհետև տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։

Ալկանտարան կարիերան ավարտելուց հետո «Բարսելոնայում» ընդգրկվել էր ակումբի նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի շտաբում, սակայն ընդամենը մեկ ամիս անց հեռացավ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ