Logo

Տիագո Ալկանտարան անսպասելի որոշում է կայացրել

18:20 / 07.07.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան որոշել է ավարտել կարիերան, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ալկանտարան երկար մտածելուց հետո որոշել է ավարտել կարիերան։ Տիագոյի կիրքն ու սերը ֆուտբոլի հանդեպ չի մարել։ Նա մի քանի ամիս հանգստանալուց հետո այժմ պատրաստ է նոր մարտահրավերի և նոր էջի։ Նա ուսումնասիրել է նոր նախագծեր»,- սոցցանցերում գրել է Ռոմանոն։

33-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է։ Նրա վերջին ակումբն անգլիական «Լիվերպուլն» էր։ Կիսապաշտպանը հանդես է եկել նաև Մյունխենի «Բավարիայում» և կատալոնական «Բարոելոնայում»։ Ալկանտարան ակումբային մակարդակում 487 խաղում խփել է 48 գոլ, կատարել 63 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանը նաև 2 գոլի ու 9 ասիստի հեղինակ է դարձել Իսպանիայի հավաքականում անցկացրած 46 խաղում։

Ալկանտարան կարիերայում նվաճել է 32 տիտղոս, այդ թվում` երկու անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, 7 անգամ` Գերմանիայի, 4 անգամ` Իսպանիայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ