Անգլիական «Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան երկար ժամանակով շարքից դուրս է մնացել լոնդոնյան «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում (2-2) ստացած վնասվածքի պատճառով։
The Athletic-ը հայտնում է, որ իսպանացու մոտ ջլի վնասվածք է ախտորոշվել։ Ալկանտարան ապաքինվելու համար խաղադաշտից կբացակայի 6 շաբաթ:
Տիագո Ալկանտարան նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2020 թվականից է պաշտպանում անգլիական գրանդի գույները:


