Logo

Թուրքիայում սուպերգավաթային հանդիպումը բոյկոտի պատճառով տևել է մի քանի րոպե

13:01 / 08.04.2024Ֆուտբոլ
null

Թուրքիայում «Գալաթասարայի» ու «Ֆեներբահչեի» միջև Սուպերգավաթի հանդիպումը տևել է ընդամենը մի քանի րոպե։

Հանդիպման արդեն առաջին րոպեին «Գալաթասարայի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին բացել է հաշիվը։ Տեսնելով, որ մրցակիցը հրաժարվում է պայքարից` «Գալաթասարայի» ֆուտբոլիստները պարզապես խաղարկել են գնդակը։ Հանդիպման գլխավոր մրցավարը դադարեցրել է խաղն ու 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել «Ֆեներբահչեին»։ «Գալաթասարայը» 17-րդ անգամ դարձել է երկրի սուպերգավաթակիր։

«Ֆեներբահչեի» ղեկավարության որոշմամբ` ակումբը հանդիպմանը ներկայացել է բացառապաես Մ19 թիմի ֆուտբոլիստներով։ Այդ կերպ ակումբը բոյկոտել է հանդիպումը` կապված մարտի 17-ին թուրքական Սուպերլիգայի 30-րդ տուրում «Տրաբզոնսպորի» դեմ խաղից (3-2) հետո տեղի ունեցած սկանդալային միջադեպի հետ։ Այդ հանդիպման ավարտից հետո «Տրաբզոնսպորի» երկրպագուները հարձակվել են «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների վրա։

Միջադեպից հետո Ստամբուլը ներկայացնող ակումբը սպառնացել է, որ նույնիսկ դուրս կգա Սուպերլիգայից ու կսկսի հանդես գալ մեկ այլ երկրի առաջնությունում։ Բացի այդ, «Ֆեներբահչեն» ժամանակ առ ժամանակ կտրուկ հայտարարություններով է հանդես գալիս Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ