«Բուրսասպոր» - «Ամեդսպոր» Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի խաղի ընթացքում տանտերերի երկրպագուներն անկարգություններ են կազմակերպել՝ անցկացնելով հակաքրդական ակցիա:
Երբ «Ամեդպսորի» ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասպորի» երկրպագուները Թուրքիայի միասնության վերաբերյալ վանկարկումներ են արել ու տարբեր իրեր նետել խաղացողների ուղղությամբ: Հյուրերի ֆուտբոլիստները մեկը վնասվածք է ստացել, հայտնում է The Sun-ը:
Ավելի ուշ թիմերի ֆուտբոլիստների միջև տեղի է ունեցել բախում, որին ստիպված միջամտել են ավտանգության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ «Ամեդպսորը» ներկայացնում է Դիարբեքիրը, որտեղ բնակվում է քրդական համայնքի մեծամասնությունը:
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-1: