Logo

Թուրքիայում բոլոր մարզական իրադարձությունները դադարեցվել են

19:02 / 06.02.2023Այլ մարզաձևեր
null

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի պատճառով դադարեցվել են բոլոր մարզական իրադարձությունները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մեհմետ Մուհարեմը։

«Մեր երկրում անցկացվող բոլոր ազգային մարզական միջոցառումները չեղարկվում են անորոշ ժամանակով»,- սոցցանցերում գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 1200-ից ավելի մարդ: Այսօր՝ փետրվարի 6-ին, Թուրքիայի տարածքում ևս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ Երկրորդ հուժկու երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․6 բալ։

Հայաստանի փրկարար ծառայությունը հայտնել է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Այս պահի դրությամբ, երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվել է 4 հայ, Թուրքիայում՝ 2։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ