Logo

Թուրքիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի հավաքականի դեմ խաղում

16:29 / 01.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը հրապարակել է թիմի հայտացուցակը Հայաստանի ազգային հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպման համար:

Դարպասապահներ. Ալտայ Բայինդիր («Մանչեսթեր Յունայթեդ»), Մերտ Գյունոկ («Բեշիքթաշ»), Ուգուրչան Չաքիր («Տրաբզոնսպոր»):

Պաշտպաններ. Զեկի Չելիկ («Ռոմա», Իտալիա), Օնուր Բուլուտ («Բեշիքթաշ»), Աբդուլկերիմ Բարդակչի, Կազիմիջան Կարատաս (երկուսն էլ՝ «Գալաթասարայ»), Ջենկ Օզկակար («Վալենսիա», Իսպանիա), Չագլար Սոյունջու («Աթլետիկո», Իսպանիա), Մերիհ Դեմիրալ («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Օզան Կաբակ («Հոֆենհայմ», Գերմանիա), Մերտ Մյուլդուր («Ֆեներբահչե»)։

Կիսապաշտպաններ. Բարիս Յիլմազ («Գալաթասարայ»), Հաքան Չալհանօղլու («Ինտեր», Իտալիա), Չենգիզ Ունդեր, Իսմայիլ Յուկսեկ, Իրֆան Կահվեչի (բոլորը՝ «Ֆեներբահչե»), Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Սալիհ Ուչան («Բեշիքթաշ»)։

Հարձակվողներ. Քերեմ Ակտուրկօղլու, Բարիշ Յիլմազ (երկուսն էլ՝ «Գալաթասարայ»), Ումուտ Նայիր («Ֆեներբահչե»), Բերտուգ Յիլդիրիմ («Ռեն», Ֆրանսիա):

Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում։ Այդ խաղից 4 օր անց թուրքերն ընկերական հանդիպում կանցկացնեն Ճապոնիայի հավաքականի հետ։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա