Logo

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Հայերի հետ խաղում կարևոր էր չպարտվել»

18:56 / 09.09.2023Ֆուտբոլ
null

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցն ամփոփել է Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-չդ տուրում կայացած խաղը (1:1):

«Եթե կարելի է մեր խաղը քննադատել առաջին կեսում, ապա միայն գոլային պահերը չօգտագործելու համար: Երկրորդ խաղակեսի սկզբում կենտրոնացվածության պակաս կար, և դա բերեց բաց թողած գոլի: Ամեն ինչ ինքներդ տեսաք: Հետո ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հանդիպումը փրկելու համար, փոխարինումները նույնպես օգնեցին: Մենք արժանի ոչ-ոքի գրանցեցինք: Ցավոք, ավելին անել չհաջողվեց, բայց կվերլուծենք սխալները:  

Կարևոր էր չպարտվել և գոնե ոչ-ոքի կորզել մեր թիմի հոգեբանական վիճակը դրական պահելու համար: Մենք զարմացած էինք, որ Հայաստանը կարողացել էր 6 միավոր վաստակել հունիսին: Մենք կրկին հայերի համեմատ լավ դիրքում կհայտնվենք, երբ Խորվաթիան հաջորդ խաղում հաղթի նրանց: Մեզ հարկավոր է անպայման տանը գերազանցել Լատվիային և փորձել 1 միավոր կորզել Խորվաթիայից»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր՝ 4 խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ