Logo

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը «Գորշ գայլերի» նշանը ցուցադրելու համար որակազրկվել է

23:40 / 04.07.2024Ֆուտբոլ
null

Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը ծայրահեղ աջ ազգայնականների ժեստը ցույց տալու համար որակազրկվել է Եվրո-2024-ի երկու խաղով, հայտնում է Bild-ը։

Ավստրիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում (2-1) Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դառնալուց հետո ձեռքերով ցուցադրել էր «Գորշ գայլերի» նշանը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հետաքննություն է սկսել Դեմիրալի պահվածքի կապակցությամբ։

Եթե որակազրկման մասին ​​տեղեկությունը հաստատվի, ապա պաշտպանը չի մասնակցի Նիդերլանդների հավաքականի դեմ հուլիսի 6-ին նախատեսված քառորդ եզրափակիչի խաղին։ Եթե ​​Թուրքիան հաղթի, ապա Դեմիրալը բաց կթողնի նաև կիսաեզրափակիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա