Logo

Թուրքական ակումբի նախագահը մտել է խաղադաշտ ու տապալել մրցավարին

13:11 / 12.12.2023Ֆուտբոլ
null

Սկանդալային միջադեպ է գրանցվել «Անկարագյուջյու» - «Ռիզերսպոր» (1-1) ֆուտբոլի Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։

Հանդիպման ավարտից անմիջապես հետո «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան մտել է խաղադաշտ ու բռունցքով հարվածել գլխավոր մրցավար Հալիլ Ումուտ Մելերի դեմքին։ Մրցավարն ընկել է խոտածածկին, ինչից հետո նրան նաև հարվածել են ոտքերով։

Հալիլ Ումուտը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հայտարարել է, որ այլևս չի կատարելու մրցավարական աշխատանք, հաղորդում է Milliyet-ը։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը և անորոշ ժամկետով դադարեցրել երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա