Logo

Թուրք ֆուտբոլիստը մահացել է երկրաշարժի հետևանքով

22:27 / 07.02.2023Ֆուտբոլ
Ահմեդ Էյուփ Թյուրքասլան

Թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահ Ահմեդ Էյուփ Թյուրքասլանին մահացած են դուրս բերել փլատակների տակից Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկարաշարժից հետո:

«Հանգչիր խաղաղությամբ: Մենք քեզ չենք մոռանա»,- գրված է «Յենի Մալաթյասպորի» մամուլի ծառայության հայտարարության մեջ:

28-ամյա Թյուրքասլանի կինը նույնպես մնացել էր փլատակների տակ, սակայն նրան ողջ են հայտնաբերել:

Թուրք դարպասապահը նախորդ մրցաշրջանից էր խաղում «Յենի Մալաթյասպորում»: Մինչև այդ նա ելույթ էր ունեցել նաև թուրքական «Օսմանլիսպորում» և «Ումրանիեսպորում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի էր ունեցել 7,8 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են ավելի քան 40 հետցնցումներ։ Այս պահի դրությամբ զոհերի թիվը գերազանցում է 5000-ը, իսկ վիրավորներինը՝ 20000-ը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ