UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել Իսլամ Մախաչևի հետ հնարավոր մենամարտի մասին:
«Արմանի և Իսլամի միջև առաջին մենամարտում ուժերը հավասար էին: Մենք ռևանշի ենք սպասում, այդ մենամարտը նաև Մախաչևին է անհրաժեշտ:
Արմանին հարկավոր է ավելի լավ պատրաստվել: Եթե նա այնպիսի մենամարտ անկացնի, ինչպես Չառլզ Օլիվեյրայի, դա բավարար չի լինի»,- Թորոսյանի խոսքն մեջբերում ТАСС-ը:
Ծառուկյանը և Մախաչևը մենամարտել են 2019 թվականին: Այն ժամանակ Արմանը պարտվել է մրցավարների որոշմամբ: