UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Իլյա Թոփուրիան, որը բարձրացել է թեթև քաշային կարգ, հայտարարել է, որ բրազիլացի Չառլզ Օլիվեյրան և դաղստանցի Իսլամ Մախաչևը չեն համարձակվում մենամարտել իր դեմ, հաղորդում է Okdiario-ն:
«Պատրաստ եմ մենամարտել Մախաչևի կամ Օլիվեյրայի դեմ: Ես այլ մրցակիցներ չեմ տեսնում: Բայց նրանցից ոչ մեկը կարծես չի համարձակվում: Նրանք պատճառաբանում են, թե բավականաչափ հաղթանակներ չունեմ, որ նրանց դեմ մենամարտեմ, բայց ես էլ նույնը կարող եմ ասել նրանց մասին»,- ասել է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը:
Ավելի վաղ թեթև քաշային կարգի չեմպիոն Մախաչևը հայտարարել էր, որ Թոփուրիան պետք է վաստակի տիտղոսային մենամարտի իրավունքը:
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարը հայ մարտիկ Արման Ծառուկյանն է: