Logo

Թոփ խաղացողներից ո՞վ է առաջինը նկատել Ալկարասի տաղանդը. Կառլոսի բացահայտումը

12:42 / 05.03.2025Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը պատմել է, թե թոփ մակարդակի թենիսիստներից ով է առաջինը տպավորվել իր տաղանդով, հաղորդում է MoluscoTV-ն:

«Առաջինը Դավիդ Ֆերերն էր: Երբ 15 տարեկան էի, հնարավորություն ստացա մարզվել նրա հետ: Նա ինձ համար ընդօրինակման կերպար էր ոչ միայն թենիսի աշխարհում, այլև ընդհանրապես սպորտում:

Այդ օրը քիչ էր մնում հաղթեի նրան: Մինչև օրս նա հիշեցնում է այդ խաղի մասին: Դա այն օրերից էր, երբ մտածեցի, որ հնարավոր է՝ ուժեղ թենիսիստ եմ»,- ասել է իսպանացին:

Դավիդ Ֆերերը 2013 թվականի «Ռոլան Գարոսի» ու 2007-ի Ամփոփիչ մրցաշարի փոխչեմպիոնն է: Իսպանիայի հավաքականի հետ նա 3 անգամ դարձել է Դևիսի գավաթակիր: Այժմ Ֆերերն Իսպանիայի հավաքականի ավագն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա