Թոփ 5 փսիխոդելիկ ռոք երգերը, որոնք արտացոլում էին «թմրամիջոցներից առաջացած հոգեվիճակը»: Այն բարդ, էքսպրեսիվ երաժշտություն է, որն ուժեղ ազդեցություն է գործում լսողների վրա: Կախարդական հնչյուններ, որոնք ուղարկում են այլ հարթություն՝ շատ լռությամբ և խաղաղությամբ:
Փսիխոդելիկ խմբերի համերգները շատ հաճախ լինում են շոուի տեսքով, որտեղ օգտագործվում են լույսեր, ծուխ և այլ հետաքրքիր էֆեկտներ:
1. 2000 Light Years From Home – The Rolling Stones
Փսիխոդելիկ ռոքին բնորոշ գծերից մեկը՝ ունենալ «մղձավանջային որակ», որը համապատասխանում է լավագույն փսիխոդելիկ դասականների չափանիշներին:
2. No Quarter – Led Zeppelin
Led Zeppelin-ը կարող է անել ամեն ինչ՝ բլյուզից մինչև ռոքնռոլ, և ահա փսիխոդելիկ ռոքի սարսափը:
3. Child in Time – Deep Purple
Ահա թե ինչ է անում Deep Purple-ը…. Հավերժ փսիխոդելիկ ռոքի գլուխգործոց: Դժվար է սա բառերով նկարագրել, պարզապես պետք է լսել:
4. Tomorrow Never Knows – The Beatles
Beatles-ի այս գործն օգնում է անջատել միտքը, հանգստանալ և լողալ դեպի փսիխոդելիկ աշխարհ:
5. Purple Haze – The Jimi Hendrix Experience
Purple Haze-ը գրվել է այն մարդկանց համար, ովքեր սիրում են «սավառնել», բարձրանալ ու կորել երկրային վիճակներից: