Logo

Թոփ-5 լիգաներում միայն մեկ ակումբ է «Յուվենտուսից» շատ ոչ-ոքի գրանցել 2024-ին

11:55 / 13.05.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» 2024 վականին իտալական Ա սերիայում արդեն 9 հանդիպում ավարտել է ոչ-ոքի։ «Բյանկոներին» 36-րդ տուրում տանը 1-1 էր խաղացել առաջնության հետնապահ «Սալերնիտանայի» հետ։

Թոփ-5 առաջնություններում այս տարի միայն Բունդեսլիգայում հանդես եկող «Հայդենհայմն» է «Յուվենտուսից» շատ ոչ-ոքի խաղացել։ Գերմանական ակումբը մրցակիցների հետ խաղաղ արդյունքով բաժանվել է 10 անգամ։

«Հայդենհայմը» Գերմանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ 39 միավորով 9-րդ տեղում է։ «Յուվենտուսն» Ա սերիայում 36 խաղից հետո հավաքել է 67 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա