Ներկայացնում ենք 4 դետեկտիվ սերիալ՝ յուրաքանչյուր ճաշակի համար: Եթե դուք մեկն եք նրանցից, ովքեր անընդհատ հետաքրքիր բան են փնտրում, ապա այս սերիալները հենց ձեզ համար են:
1. Dublin Murders
Մռայլ, 8 մասերից բաղկացած դետեկտիվ՝ 13-ամյա աղջկա սպանության մասին: Գործը վարում են ոստիկաններ Ռոբ Ռայլին և Քեսի Մեդոքսը, ովքեր սկսում են կասկածել, որ սպանությունը կապված է ավելի քան քսան տարի առաջ երեք երեխաների անհետացման հետ: Սերիալի ավարտը շատ անսպասելի է:
Truth Be Told
Podcast-ի հեղինակ Պոպի Պարնելը համբավ ձեռք բերեց ամբողջ երկրում՝ աղմկահարույց սպանության բացահայտման համար: Բայց գործում նոր ապացույցներ են ի հայտ գալիս, և այժմ նա չի կարող խուսափել Ուորեն Քեյվի հետ հանդիպումից, որը, հնարավոր է, իր սխալի պատճառով հայտնվել է ճաղերի հետևում:
1 2

