Ճապոնիայում ավարտվել է Տոկիոյի WTA 500 կարգի մրցաշարը: Եզրափակիչում Վրոնիկա Կուդերմետովան 7:5, 6:1 հաշվով հաղթել է Ջեսիկա Պեգուլային:
Ռուս թենիսիստուհին կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել: Առաջինը 2021 թվականին էր՝ Չարլսթոնում:
Տոկիոյում Կուդերմետովան հաղթեց վարկանիշային թոփ-10-ի երկու ներկայացուցչի: Այժմ լավագույն տասնյակի թենիսիստուհիների դեմ նա 16 հաղթանակ և 17 պարտություն է գրանցել:
Ճապոնիայում հաջողությունից հետո 26-ամյա թենիսիստուհին 19-րդ տեղից կբարձրանա 16-ը: