Logo

Թոմաս Տուխելը՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ

21:25 / 24.03.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տուխելն ու մյունխենյան ակումբը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Նա թիմը կգլխավորի առաջիկա երկուշաբթի:

Նագելսմանի հետ «Բավարիայից» հեռացել են նաև նրա օգնականներ Դինո Տոպմելերը, Բենջամին Գլյուկն ու Կսավոր Զեմբրոդը: 35-ամյա գերմանացի մասնագետը 2021 թվականից էր գլխավորում «Բավարիան», որը Բունդեսլիգայի 25-րդ տուրից հետո 52 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատար Դորտմունդի «Բորուսիային»։ Չեմպիոնների լիգայում Գերմանիայի չեմպիոնը փլեյ-օֆֆում հաղթահարել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Մյունխենյան ակումբը 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո կորցրել էր 9 միավորի առավելությունը մրցաշարային աղյուսակում և նահանջել երկրորդ տեղ:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի նախորդ աշխատավայրը Լոնդոնի «Չելսին» էր, որտեղից հեռացել էր 2022 թվականի սեպտեմբերին: Նախկինում նա գլխավորել է նաև գերմանական «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։

Նագելսմանի՝ «Բավարիայից» հեռացվելու պատճառները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա