Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Յուրգեն Կլոպի հայտարարությունը, համաձայն որի՝ գերմանացին մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լիվերպուլից»։
«Ես նախ պետք է մարսեմ սա, հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Խոսելու ունակությունս կորցրել եմ: Կլոպն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է և միշտ կարողացել է ազդել այն ակումբների խաղի վրա, որոնցում աշխատել է: Սա մեծ նորություն է»,- ասել է Տուխելը «Բավարիայի» մամուլի ծառայություն հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրա գլխավորությամբ մերսիսայդցիները հաղթել են Չեմպիոնների լիգան, Պրեմյեր լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։ Մարզչական կարիերայի ընթացքում գերմանացին գլխավորել է նաև «Մայնցը» և Դորտմունդի «Բորուսիան»։