«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին օգոստոսի 5-ին ժամանել է Լոնդոնի դատարան՝ ցուցմունք տալու համար, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»:
Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով:
Նրա փաստաբանը նախկինում հայտարարել է, որ ֆուտբոլիստը «հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և ողջունում է իր անունը վերջապես մաքրելու հնարավորությունը»:
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2022 թվականի փետրվարին՝ բռնաբարության առաջին մեղադրանքից հետո: 5 մեղադրանքները վերաբերում են երկու կանանց, իսկ սեռական ոտնձգության մեղադրանքը՝ մեկ այլ կնոջ:


