Արգենտինական «Բանֆիլդն» ու Թոմաս Ադորյանը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրը կսպառվի 2028թ. հունվարի 1-ին։
24-ամյա կիսապաշտպանը «Բանֆիլդի» սան է, հիմնական թիմում 26 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Ադորյանը 2025թ. հունիսին հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, մասնակցել 2 հանդիպման։


