Logo

«Թող անուններ տա»․ Մոուրինյոն՝ Սաութգեյթի՝ ակումբային մարզիչների վերաբերյալ հայտարարության մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.11.2020ՍՊՈՐՏ
06d1e2e7a78559d658b6f2337412af0ab110f9dc - «Թող անուններ տա»․ Մոուրինյոն՝ Սաութգեյթի՝ ակումբային մարզիչների վերաբերյալ հայտարարության մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:34

-

-

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է Անգլիայի ընտրանու իր գործընկեր Գարեթ Սաութգեյթի հայտարարությանը՝ կապված ակումբների կողմից հավաքականի ֆուտբոլիստների վրա գործադրվող ճնշման հետ:

«Կարդացի Գարեթ Սաութգեյթի խոսքերն այն մասին, թե որոշ ակումբների մարզիչներ ճնշում են գործադրում խաղացողների վրա և համոզում նրանց հանդես չգալ իրենց հավաքականներում: Նա երևի հենց դրա համար էլ երբեմն պարտավորություն է զգում զանգահարել որոշ մարզիչների, որպեսզի մեղմի այդ հույզերը:

Ես կցանկանայի՝ նա ասեր՝ որ մարզիչներն են ճնշում իրենց ֆուտբոլիստներին, թող անուններ տա: Նրանցից որո՞նց է նա զանգահարել: Սաութգեյթն իրավունք ունի հավաքական հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնց ինքն է ցանկանում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Պորտուգալացի մասնագետն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել նման ծանր խաղային գրաֆիկի պայմաններում նոյեմբերին հավաքականների մասնակցությամբ հանդիպումների նշանակման փաստի առնչությամբ ևս:

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 21-ին սեփական հարկի տակ ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Ֆաբրեգաս. «Հիասթափված եմ Գվարդիոլայից, իսկ Մոուրինյոն ընկերս է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ