Logo

Թրիլեր Չարենցավանում. Քամբեք 90+7 և 90+10 րոպեներին խփած գոլերի շնորհիվ

17:59 / 06.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում Չարենցավանում հանդիպեցին «Վանը» և ԲԿՄԱ-ն: Թրիլերային սցենարով խաղն ավարտվեց 2-2 հաշվով:  

Առաջին խաղակեսում «Վանի» պաշտպանների և դարպասապահի սխալներից օգտվեց Արայիկ Էլոյանը: Երկրորդ խաղակեսում բանակայինների արագ հակագրոհը եզրափակեց Գրենիկ Պետրոսյանը:

Այդուհանդերձ տանտերերը մրցավարի ավելացրած ժամանակում փրկվեցին: Մեթյու Գբոմադուն կրճատեց հաշիվը, իսկ քիչ անց Արմեն Մանուչարյանը 11-մետրանոց վաստակեց, որն իրացրեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը:

Արմեն Գյուբուդաղյանցի թիմը հաղթանակի դեպքում վերջին տեղից կբարձրանար 7-րդ հորիզոնական, սակայն 24 միավորով միայն 9-րդն է: «Վանն» էլ 25 միավորով 8-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Վան» – ԲԿՄԱ՝ 2-2

Մեթյու Գբոմադու, 90+7, Քրիստոֆեր Բոնիֆեյս, 90+10 - Արայիկ Էլոյան, 26, Գրենիկ Պետրոսյան, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ