Logo

Թրևիս Սքոթն իր առաջին հարցազրույցն է տվել Astroworld փառատոնի ողբերգությունից հետո

Հեղինակ
tigran5
00:00 / 10.12.2021ՍՊՈՐՏ
snimok ekrana 2021 12 09 v 17.59.48 640x360 1 - Թրևիս Սքոթն իր առաջին հարցազրույցն է տվել Astroworld փառատոնի ողբերգությունից հետո

Թրևիս Սքոթն իր առաջին մեծ հարցազրույցն է տվել նոյեմբերի 5-ին՝ Astroworld փառատոնի ողբերգությունից հետո, որտեղ իր ելույթի ժամանակ 10 մարդ է մահացել: Charlamange tha God-ի հետ զրույցում ռեփերը պատմել է կատարվածի մասին:

Սքոթի խոսքով՝ ինքն անմիջապես չի իմացել, որ երկրպագուները վնասվածքներ են ստացել: «Ասուլիսից մի քանի րոպե առաջ տեղի ունեցածի մանրամասները ես չգիտեի: Համերգների ժամանակ մարդիկ ուշագնաց են լինում, տարբեր բաներ կարող են պատահել: Ես այն արտիստներից եմ, ովքեր միշտ դադարեցնում են համերգը, երբ ինչ-որ բան է պատահում: Երբ դա տեղի էր ունենում նախկինում, ես միշտ դադարեցնում էի», – խոստովանել է նա:

Սքոթը նաև հերքեց այն պնդումը, թե ինքը ձայներ է լսել, թե իբր իրեն խնդրել էին դադարեցնել շոուն. «Ես շոուն դադարեցրեցի մի քանի անգամ՝ պարզապես համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է: Ես ուղղակի ոչինչ չէի լսում», – ասել է նա:

Ռեփերին շատ է վրդովեցրել այն փաստը, որ զոհվածների հարազատները չեն կարողանում ներել իրեն. «Դժվար է… Ես ուզում եմ, որ նրանք իմանան, որ իմ շարժառիթը նրանց ընտանիքներին վնասելը չէ: Ես չէի ուզում որևէ մեկին վիրավորել կամ առավել ևս՝ վնասել: Ես ուզում էի, որ բոլորը լավ ժամանակ անցկացնեն…»,- խոստովանել է Թրևիսը:

«Մարդիկ ինձ մեղադրում են կատարվածի համար: Հասկանում եմ. սա իմ շոուն էր: Իմ կարիերայի ընթացքում մարդիկ անընդհատ սխալ պատկերացում են ունեցել իմ մասին: Ինձնից դրական էներգիա է բխում: Մարդիկ կհասկանան, որ հոգու խորքում ես երբեք չեմ ցանկացել չարագործ դառնալ»,- հավելել է նա:

Ի դեպ, Սքոթը ոչինչ չի ասել ողբերգության մեղավորների մասին. «Ես պատրաստ չեմ խոսել այդ մասին, դեռ վաղ է, մեզ ավելի շատ ժամանակ է պետք հանգամանքները պարզելու համար», – եզրափակել է նա:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա