ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հրապարակել պետության ղեկավարի պաշտոնում իր քառամյա պաշտոնավարման հուշերը. այս մասին նա խոսել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այո, գրում եմ: Կտեսնեք՝ ինչ հզոր բան է ստացվելու»,- ասել է նա: Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ իր ապագա գիրքն արդեն «մեծ հետաքրքրություն է առաջացրել հրատարակիչների շրջանում»: Թրամփը չի հստակեցրել, թե գրքում ինչ թեմաներն է շոշափելու կոնկրետ: