Logo

Թրամփը` աշխարհի ակումբային առաջնության մասին. «Ֆանտաստիկ մրցաշար է լինելու»

00:46 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Մայամի քաղաքում կայացած աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ ցուցադրվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը։

«Միջոցառումը խոստանում է անհավանական լինել։ Կփորձեմ ներկա գտնվել խաղերին: Ֆանտաստիկ մրցաշար է լինելու։ Շնորհակալություն, ձեզ լավ ժամանակ եմ մաղթում»,- երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրված Թրամփի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով, 32 մասնակիցները բաժանվել են 8 խմբերի։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ։ Ակումբներն աշխարհի առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։

Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում:

Աշխարհի ակումբային առաջնության խմբերը ձևավորվեցին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա