Logo

Թրամփն ու Մեքսիկայի և Կանադայի առաջնորդները կմասնակցեն ԱԱ-2026-ի վիճակահանությանը

23:43 / 04.12.2025Ֆուտբոլ
null

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցեն դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանության արարողությանը, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի՝ Ջոն Ֆ.Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ