ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC White House բացառիկ մրցաշարի ժամանակ կկայանա 8-9 տիտղոսային մենամարտ։
«UFC-ն կանցկացնի 8-9 տիտղոսային մենամարտ։ Դրանք կլինեն երբևէ ամենահզոր մենամարտերը։ Նախագահ Դանա Ուայթը մենամարտերը հետաձգում է` դրանք Սպիտակ տանն անցկացնելու համար»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
UFC White House-ը, մեծ հավանականությամբ, տեղի կունենա 2026թ. հունիսի 14-ին ԱՄՆ նախագահի նստավայրում` Սպիտակ տանը։
President Donald Trump Claims There Will Be 8-9 Title Fights on the #UFC White House Card… #whitehouse #danawhite pic.twitter.com/aPlr1ZB4Vh
— West Till Death (@WestTillDeath) December 8, 2025


