Logo

Թիմի առաջատարի փոփոխություն քառորդ եզրափակիչից առաջ

11:19 / 10.12.2024Բասկետբոլ
null

«Օռլանդո Մեջիքը» վնասվածքների պատճառով ստիպված է խաղային լուրջ փոփոխության գնալ: Մրցաշրջանի սկզբում թիմի խաղը կառուցված էր Պաոլո Բանեկորյի շուրջ, որը միջինում վաստակում էր 36 միավոր, բայց հասցրեց ընդամենը 5 խաղի մասնակցել և լուրջ վնասվածք ստացավ:

Հետո թիմի առաջատարի դերը ստանձնեց Ֆրանց Վագները, որը 20 խաղ առաջնորդեց թիմին՝ միջինում վաստակելով 24 միավոր, 5,6 ռեբաունդ և 5,6 ասիստ, բայց Բանկերոյի պես որովայնի մկանի վնասվածք ստացավ և մեկ ամիս չի խաղալու:

«Մեջիքին» սպասում է NBA-ի գավաթի քառորդ եզրափակիչում հանդիպում «Միլուոկիի» հետ: Խաղից առաջ թիմի պաշտպան Ջոնաթան Այզեկը ժողով է հրավիրել և առաջարկել թիմի խաղը կառուցել Ջեյլեն Սագսի շուրջ, քանի դեռ երիտասարդ աստղերն ապաքինվում են: Թիմը համաձայնել է ամեն ինչ անել 23-ամյա բասկետբոլիստի գործը հեշտացնելու համար, տեղեկացնում է ինսայդեր Ֆոզան Ամարը:

NBA-ի կանոնավոր առաջնությունում «Օռլանդոն» 17 հաղթանակ է գրանցել և 9 պարտություն կրել: Ֆլորիդան ներկայացնող թիմը Արևելյան կոնֆերենցիայի երրորդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա